Դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 8, 24News

240462.jpg

Հուլիսի 6-ին համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը` ք. Օտտավա) իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադեր Կորոնային։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Նախագահ Աբինադերը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինիս իր ողջ ջանքերը կներդնի երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման և երկկողմ օրակարգը բազմաբովանդակ դարձնելու ողղությամբ:

Դեսպան Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում պատրաստ է առավելագույնս զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Զրուցակիցներն առանձնակի կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

--00--ԶՀ