ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իսպանիայի ԱԳՆ-ում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

սոս

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանն այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արարողակարգի վարչության պետ Մարիա Սեբաստիան դե Էրիսե Գարսիա դե լա Պենյային։

Պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում դեսպան Ավետիսյանը կարող է ապավինել Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության լիակատար աջակցությանը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ հայ-իսպանական հարաբերությունները շարունակելու են զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։

--00—ՄՀ