Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է ձորակում, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

նկար

Օգոստոսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմանում Շաղափ-Վեդի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արշակ Ղ-ի վարած Opel մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչը՝ 34-ամյա Գրիգոր Ղ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վերջինիս ուղևորները՝ Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Մարինե Չ․-ն և 40-ամյա Տարոն Զ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ 

--00--ԼՄ