Ադրբեջանցի փորձագետները ստուգել են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

6304fa8e075306304fa8e0753116612706706304fa8e0752c

2022 թվականի օգոստոսի 22-ին «Ադրբեջանի ռեկուլտիվացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները փորձագետների մասնակցությամբ ստուգել են Սարսանգի ջրամբարը։

«Ադրբեջանի ռեկուլտիվացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ն APA-ին հայտնել է, որ ստուգման նպատակն է Սարսանգի ջրամբարում տեխնիկական մոնիթորինգ անցկացնելը, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թերթեր գետից ջրի ներհոսքի և ջրամբարից ելքի ժամանակացույցի որոշումը և ջրամբարի ստեղծումը



Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են Սարսանգի ջրամբարից ոռոգվող հողատարածքների ջրաբաշխման և ջրամատակարարման հարցեր։

Հիշեցնենք, որ Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հանրապետության տարածքում։ Թե ինչպես են ադրբեջանցի փորձագետները հայտնվել Արցախի Հանրապետության տարածքում, դեռ տեղեկություն չկա։



--00—ԶՀ