Վարչապետը ցավակցել է Ղրղզստանի նախագահին՝ Ուլյանովսկում տեղի ունեցած ողբերգական ՃՏՊ-ի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Նիկոլ-Փաշինյան.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի մասին, որի պատճառով զոհվել և տուժել են Ղրղզստանի քաղաքացիներ։ Այդ կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ղրղզստանի ողջ ժողովրդին։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

--00—ԶՀ