Նիկոլ Փաշինյանն իր ցավակցությունն է հայտնել ԱՄԷ նախագահին՝ եղբոր մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

ca7a2597-9c16-454e-9198-72c0c56cf35b_w1023_r1_s.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:  

Վարչապետն իր և ՀՀ կառավարության ցավակցություններն է փոխանցել ԱՄԷ նախագահին՝ նրա եղբոր՝ Աբու Դաբիի կառավարչի ներկայացուցիչ Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Վարչապետը խնդրել է իր ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերը փոխանցել նաև Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի ընտանիքին:

--00—ԶՀ