Գեղամավանում սուբվենցիոն ծրագրով սկսվել են մի քանի փողոցների հիմնանորոգումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գեղամավան գյուղում արդեն մեկնարկել են մի քանի փողոցների նորոգման շինարարական աշխատանքները։

Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն 980 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Գեղամավանի առաջին փողոցի առաջին փակուղու, 3-րդ փողոցի առաջին նրբանցքի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 3-րդ փողոցի առաջին փակուղու ասֆալտապատում 4534 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։

Կատարվում է հիմնային նորոգում, նոր եզրաքարերի տեղադրում։

--00--ԱՀ