Նախագահ Հարությունյանը հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ֆդս

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախի Հանրապետության Նախագահին կից հանրային խորհրդի՝ որպես խորհրդակցական մարմնի ստեղծման կազմակերպչական-իրակավան հարցերն ու կանոնադրության նախագիծը։

Շահագրգիռ քննարկումների արդյունքում ուղենշվել են հանրային խորհրդի ձևավորման և գործունեության ծավալման ժամկետները, սկզբունքներն ու կարգը:

--00—ԻԴ