Եվրոգոտու պետական պարտքը հասել է միագումար ՀՆԱ-ի 97 տոկոսին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ֆգ

Եվրոյի գոտու պետությունների պետական պարտքը հասել է միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 97 տոկոսին՝ ճգնաժամերի շարանի հետեւանքով, եւ ռեկորդային գնաճը Միությանը տանում Է ռեցեսիայի, որը դեռ կարելի է կանխել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտարարել է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ ժամանելով Պրահա ԵՄ-ի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը:

«Պետական պարտքն, իհարկե, աճել Է բոլոր ճգնաժամերի հետեւանքով եւ այժմ եվրոգոտում կազմում Է 97 տոկոս: Եվրոգոտին առաժմ պահպանում Է աննշան աճ եւ ցույց է տալիս ցածր գործազրկություն, բայց վիթխարի գնաճը շարունակում Է սպառնալ ռեցեսիայով»,- ասել է Ջենտիլոնին: Դա թույլ չտալու համար նա ֆինանսական կարգավորման միջոցների եւ Էներգետիկական ճգնաժամի դեմ պայքարի արտակարգ գործողությունների կոչ է արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00—ԻԴ