Թող ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին, կասեմ՝ ՔՊ-ից կմիանան, թե ոչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News  

Փաշինյանի ասած փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանին, ՍԴ-ում և Աժ-ում պետք է քննարկվի, որոշենք՝ դնե՞նք հանրաքվեի, թե ոչ, Փաշինյանը ասել է, թե ինչպես պետք է լինի փաստաթուղթը, չի ասել, որ փաստաթուղթը կա: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե Արցախից ևս արձագանք եղավ փաստաթղթի հետ կապված, պատգամավորը ասաց, որ Արցախից առաջին անգամ չէ, որ սխալ են հասկանում, Փաշինյանը փաստաթղթի մասին չի խոսել: 
Անդրադառնալով ընդդիմության կողմից իմփիչմենտ հայտնելու գործընթացին և հայտարարություններին, որ իշխանությունը կարող է միանալ իրենց առաջարկին, պատգամավորը նշեց․ «Տերտեր չեմ՝ վստահ լինեմ, որ մեր թիմից  ընդդիմությանը չեն միանա, բայց վստահ եմ՝ ընդդիմությունը ձախողվելու է: Թող ներկայացնեն ո՞վ է նոր վարչապետի թեկնածուն, ես կասեմ՝ ՔՊ- ից կմինանան, թե ոչ»:

 

 Հերմինե Միքայելյան

 --00—ԱՊ