«Վեոլիա ջուրն» առաջարկում է ջրի սակագին ավելացնել 8-9 դրամով․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

վեոլիա ջուր

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Վեոլիա ջրի» ներկայացրած հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի քննել։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մեզ ասաց, որ հայտը կքննեն մինչեւ դեկտեմբերի 1-ը, որ մինչեւ հունվարի 1-ն ուժի մեջ մտնի։

«Վեոլիա ջուրն» առաջարկում է  սակագնի ավելացում 8-9 դրամով։ Բաղրամյանն ասաց, որ դեռ փաստ չէ, որ սակագինը սպառողների համար կբարձրանա՝ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել ավելացող մասը․ «Քանի որ աննախադեպ սղաճ է եղել, որը պլանավորված չէր, ամենայն հավանականությամբ՝ սղաճի տարբերության չափը կարող է փոխհատուցվել, սուբսիդավորվել՝ գինը պահելու նպատակով»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։