ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

տտ

Ղրղըզստանի տարածքում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են և տեղի կունենան ավելի ուշ, հայտնել է Ղրղըզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը:

«Մենք վարժանքները հետաձգել ենք: Դրանց նախապատրաստությունը կազմել է 99,9%: Զորավարժությունները չեղարկվելուց հետո սոցցանցերում գրում են, որ դրանով մենք մերժում ենք ՀԱՊԿ-ը։ Ոչ մի նման բան։ Մեզ իսկապես պետք է ՀԱՊԿ-ը։ Այն լիարժեք երաշխիք է տալիս ահաբեկչական սպառնալիքների դեմ և համապատասխանում է մեր երկրի ազգային անվտանգության շահերին։ Սոցցանցերում որոշ ուժեր փորձում են մեզ մղել ՀԱՊԿ անդամների դեմ։ Դրանից ոչինչ չի ստացվի։ Մենք հակասություններ չունենք», -հավելել է Իմանկուլովը։

Փոխվարչապետ Էդիլ Բայսալովը պարզաբանել է, որ հետաձգումը կապված է վերջերս Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած ընդհարումների հետ:

--00—ԻԴ