ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացրել Վայոց ձորում Ստեփանակերտի փոխքաղաքապետի մասնակցությամբ վթարից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճանապարհամերձ ձորում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ղ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները վարորդին, ուղևորներ Ե․ Ղ․-ին (ծնված 1988 թ.), Մ․ Ղ․-ին (ծնված 2010 թ.) և Ս․ Ղ․-ին (ծնված 2013 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Մ. Ղ․-ն հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ս․ Ղ.-ն Ստեփանակերտի փոխքաղաքապետն է։ 

--00—ԼՄ