Մարությանը տատանվում է ավագանու ընտրությունների հարցում. ներկայացումները չեն արդարացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

թ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայկ Մարությանը սկսել է տատանվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցում. Մոնոներկայացումներն էլ չեն արդարացրել սպասելիքները. համենայնդեպս նրա շրջապատում այդպես են ներկայացնում իրավիճակը:

Ինչպես առիթ ունեցել ենք գրելու,
2023թ.-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են. թե՛ ուժային կառույցները, թե՛ քաղաքական ուժերը պատվիրում են սոցհարցումներ, ավագանու անդամների ցուցակներն են ճշգրտվում և այլն:

Մեր աղբյուրները հայտնում են, որ ամենաանկումային տրամադրությունը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ է, նախ քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո վերջինս ըստ էության մնացել է առանց թիմակիցների, նրանց հիմնական մասը կամ տեղավորվել են այլ աշխատանքների կամ այլևս չեն պատրաստվում մտնել ընտրապայքարի մեջ` համարելով Հայկի հաղթանակի շանսերը քիչ հավանական:

Ստեղծված իրավիճակը փոխելու և քաղաքական ռեստարտի համար Մարությանը սկսեց մոնոներկայացումների շարք, որոնց մեկնարկն ուղղորդվեց լուրջ PR ակցիաներով ու շատերը գնեցին տոմսեր՝ սպասելով ցնցող բացահայտումների: Բայց, երբ մեկնակեցին առաջին ներկայացումները, սոցցանցերում, մեդիա հարթակներում եղան հիմնականում հիասթափեցնող գրառումներ ներկայացման որակի, բովանդակության մասին: Շատերն այն համարեցին անորակ, ոչինչ չասող հերթական շոուն, որտեղ գովազդն ավելի ուժեղ էր, քան բովանդակությունը:

Իհարկե կարգին Հայկոն արդեն հասցրել է լուրջ գումար աշխատել, սակայն տոմսերի վաճառքի անկմանը զուգահեռ այդ թիվն անշեղորեն իջնելու է, իսկ այն որ տոմսերի վաճառքի խնդիր կա, կարելի է ենթադրել սոցցանցերում վճարովի գովազդի ինտենսիվության աճով:

Դրան զուգահեռ իշխանկան թեկնածուն է ակտիվացել. Տիգրան Ավինյանը առանց փողկպի փողոցներում է՝ տպավորություն ստեղծելով, որ խիստ անհանգստացած է քաղաքապետարանի վատ աշխատանքի պատճառով: Իսկ որ քաղաքապետքրանը որոշումներ չի կայացնում, ամեն ինչ ինքնահոսի է, դա փաստ է։

Մի խոսքով, հուսանք, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում առաջ կգան կշիռ ունեցող այլ թեկնածուներ։

--00—ԱՊ