Հայկ Մարությանի հետ առնչվող գործերը «գտնվել» են. դրանք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դս

Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի հետ առնչվող գործերը «գտնվել» են. դրանք ՀՀ հակակոռուպցիոն կոմիետում են:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին կոմիտեից՝ հավելելով, որ նյութերը ստացել են ընդամենը մեկ ժամ առաջ:

Հիշեցնենք՝ երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ ոստիկանությունում Հայկ Մարությանի կողմից ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման եւ նոր մակերեսով մասնաշենք կառուցելու նախագծման եւ հետագայում նաեւ շինարարության թույլտվություն տալու գործով նյութեր են նախապատրաստվում: Սակայն մեզ հետ զրույցում երեկ տեղեկությունը հերքել էին ինչպես ՀՀ ոստիկանությունից, այնպես էլ՝ ՀՀ հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիետներից:

--00—ԻԴ