Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

2

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել «ՀՀ նախագահը՝ խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» և «Միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու և առնվազն չորս կամ վեց տարի Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջի վերացման առաջարկ» հարցերը:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է նախագահի ինստիտուտի լիազորություններին առնչվող փաստաթուղթը:

Այնուհետ ծավալվել է ակտիվ քննարկում խորհրդի և հանձնաժողովի անդամների միջև, հնչել են առաջարկություններ և կարծիքներ:

--00—ԻԴ