ՌԴ-ն մինչև նոյեմբերի 27-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

դս

Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 27-ը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։

«Ռոսավիացիա»-ն 44-րդ անգամ է երկարացնում սահմանափակումները. ավիաընկերություններին խորհուրդ է տրվում օգտվել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններից:

Նշենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել էր երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար:

--00—ԻԴ