71-ամյա տղամարդու մոտ 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

44m

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 2-ին Երևան-Արմավիր ճանապարհին հայտնաբերել, ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Հայթաղ գյուղի մի բնակչի:

Խուզարկությամբ 71-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաև 16 մմ տրամաչափի 22 փամփուշտ, որոնցից 21-ը՝ լիցքավորված, մեկը՝ դատարկ:

Կազմված փաստաթղթերն ու հայտնաբերված զենք-զինամթերքը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ