Իշխանությունը Ամանոր ու «Եվրատեսիլ» է անում, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը` զորավարժություն. Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Իշխանությունը Ամանոր ու «Եվրատեսիլ» է անում, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը` զորավարժություն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Գրիգորյանի համոզմամբ, իշխանությունը վերջնականապես հրաժարվել է Արցախից, քիչ է մնում ուղիղ տեքստով ասեն, թե Արցախը Ադրբեջան է ու վերջ։

Պատգամավորը փաստեց, որ իսկապես խորհրդարանական ընդդիմությունը ունեցել է թերացումներ, արձանագրվել են նաև վերադասավորումներ, բայց պայքարը շարունակվելու է և իրենք մտադիր չեն նահանջել իրենց սկզբունքներից։

--00—ԱՊ