ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը նոր տեղակալ ունի: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այդ մասին կարգադրություն է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի հունվարի 20-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2021 թվականի հունվարի 21-ից Աննա Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ», - նշված է կարգադրության մեջ:
--00—ԼՄ