ԱԱ-2022. հայտնի են 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճած 8 հավաքականները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

249317.jpg

Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը անակնկալների ու դիտարժան խաղերի պակաս չունեցավ:

Դեկտեմբերի 9-ից մեկնարկող քառորդ եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին Նիդերլանդների, Արգենտինայի, Խորվաթիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Մարոկկոյի և Պորտուգալիայի հավաքականները:

Ձեզ ենք ներկայացնում 1/4 եզրափակչի զույգերն ու խաղացանկը.

09.12.22թ. 19:00 Խորվաթիա - Բրազիլիա

09.12.22թ. 23:00 Նիդերլանդներ-Արգենտինա

10.12.22թ. 19:00 Մարոկկո - Պորտուգալիա

10.12.22թ. 23:00 Անգլիա - Ֆրանսիա

--00--ԶՀ