Երևանի նախկին փոխքաղաքապետին առնչվող վարույթով «ՍԱՆԻԹԵՔ»-ից որևէ մեկը կարգավիճակ չունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

47824067_0_0_751_423_1920x0_80_0_0_4a1161a79d274a09e60e8eb38772b0e1.jpg

«ՍԱՆԻԹԵՔ» ընկերությունից որևէ մեկն այս քրեական վարույթով կարգավիճակ չունի։ Այս մասին 24News-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի նախկին փոխքաղաքապետն իր պաշտոնավարման տարիներին «չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար»: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Օհանջանյանը 24News-ին ասաց, որ միայն Նիկոյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, այս վարույթով եղել են այլ հարցաքննվողները, որոնց մասին տեղեկությունը նախաքննական գաղտնիք է։

Կոռուպցիոն գործեր քննող մարմինը նախօրեին նաև հայտնել էր, որ վարույթն իրականացնող Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ. Ն.-ի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն էր ներկայացրել հսկող դատախազին: «Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Վ. Ն.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին»: Մինչ այժմ հայտնի չէ՝ նախկին փոխքաղաքապետը կալանավորվե՞լ է, թե՞ ոչ։

--00--ԶՀ