ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել է շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

62b15c26-698e-4b26-abb7-3c45fea05d22 (1).jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։  

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և շրջափակման հետևանքով   երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։   Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: 

--00—ԶՀ