Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Արգենտինան, 11-մետրանոց հարվածաշարով հաղթանակ տանելով Ֆրանսիայի նկատմամբ, դարձավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն:

Հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտեց Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին ու այն շատ հանգիստ ուղարկեց Լյորիսի դարպասը։

36-րդ րոպեին Լիոնել Մեսսին ոտնաթաթի դրսի կողմով գնդակը փոխանցեց դաշտի կենտրոնում գտնվող Մակ Ալիստերին, որն էլ այն ուղարկեց Ալվարեսին․ վերջինս գնդակով առաջ ընթացավ և տուգանայինի մատույցներից այն փոխանցեց ձախ եզրում գտնվող Դի Մարիային, որն էլ կրկնապատկեց հաշիվը։

80-րդ րոպեին խաղը գլխի վայր շրջեց Կիլիան Մբապեն․ նախ, արգենտինացիների կանոնների խախտումից հետո ֆրանսիացի հարձակավողն անվրեպ իրացրեց մրցավարի նշանակած 11-մետրանոցը, իսկ մեկ րոպե անց տուգանայինի մատույցներում Թյուրամի փոխանցումից հետո ստացավ գնդակն ու այն ուղարկեց Մարտինեսի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։

--00—ԼՄ