Արևմուտքն Ադրբեջանի հետ «խաղեր» է տալիս, ո՞ւր եք բա այ նատօասերներ․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

timthumb

Արեւմուտքի համար ադրբեջանական խավիարն ու գազն Արցախի ժողովրդից կարեւոր են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։

«Ադրբեջանը Լաչինի հումանիտար միջանցք է փակում, իսկ ԵՄ-ն սրանց «վստահելի գործընկեր» է համարում։

Արեւմուտքն Ադրբեջանի հետ «խաղեր» է տալիս, ու՞ր եք բա այ նատօասերներ։

Հիմա ո՞վ է թուրքի դաշնակիցը։

Բա դատապարտեք, թե՞ նախընտրում եք «թուրքի շան» կարգավիճակը»։

--00—ՅՄ