Մեսսիի՝ գավաթով լուսանկարը ինստագրամի պատմության մեջ ռեկորդ սահմանեց հավանումների քանակով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

մես-735x375.jpg

Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո Լիոնել Մեսսիի գրառումը գերազանցել է Instagram-ի պատմության ամենաշատ հավանումների ռեկորդը, հայտնում է Armsport.am-ը։

Լուսանկարի հրապարակումից հետո Արգենտինայի հավաքականի ավագի՝ աշխարհի առաջնությունում տարած հաղթանակին նվիրված հրապարակումն ուներ գրեթե 56,3 միլիոն հավանում։

Մեսսիի գրառումը ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 2019 թվականի հունվարին հրապարակված հավի ձվի լուսանկարի հավանումների թիվը՝ «Եկեք միասին համաշխարհային ռեկորդ սահմանենք և ստանանք Instagram-ի ամենաշատ հավանված գրառումը» մակագրությամբ։ Այդ լուսանկարն ունի 56 միլիոն հավանում:

Երեկ Մեսսիի գրառումը գերազանցել է մարզիկների շրջանում ամենաշատ հավանումների ռեկորդը։ Այն պատկանում էր Louis Vuitton-ի գովազդային լուսանկարին, որը Կրիշտիանու Ռոնալդուն տեղադրել էր մոտ մեկ ամիս առաջ: Լուսանկարում Մեսսին ու Ռոնալդուն շախմատ էին խաղում։ Այդ գրառումը 42 միլիոնից մի փոքր պակաս հավանում ունի:

--00—ԶՀ