Թբիլիսին ցանկանում է խորհրդարանական մակարդակով նպաստել Երևանի և Բաքվի միջև կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

f6bb2ddf-8d8e-4f60-88e5-4a2a0d87ce41.jpg

Թբիլիսին վերահաստատել է իր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամենամյա «Դեսպանների համաժողով-2022»-ի բացմանը։

«Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին մենք ցանկանում ենք նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը խորհրդարանական համատեղ ջանքերով»,- ասել է Պապուաշվիլին։

Խորհրդարանի նախագահի ձևակերպմամբ՝ այդ ջանքերը նախապայման կդառնան տարածաշրջանի զարգացման համար։

--00—ԶՀ