ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ազատ արձակել ընդդիմադիրներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

վեդանտ

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ Բախտիյար Հաջիևի և Թոֆիկ Յագուբլուի՝ վերջին ձերբակալությունների մասին հարցին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման խթանմանը, և այս դեպքում մենք կրկին կոչ ենք անում կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ խաղաղ արտահայտման իրավունքը: 

«Սա մի հարց է, որը շարունակում ենք խորապես ուսումնասիրել և ուղղակիորեն բարձրաձայնել։

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման խթանմանը, և այս դեպքում մենք կրկին կոչ ենք անում կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ խաղաղ արտահայտման իրավունքը։

Խորապես մտահոգված ենք այս ձերբակալություններով և կոչ ենք անում իշխանություններին հնարավորինս շուտ ազատ արձակել ընդդիմադիրներին»,-ասել է նա։ 

--00—ԼՄ