Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հոգևոր ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում. ԱՄՆ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

 

Խաչքար

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցը։

Զեկույցում Ադրբեջանը ներառվել է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։

«Փետրվար ամսին, Ադրբեջանի այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է եկեղեցիներից հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Ըստ երևույթին, միջազգային հանրության վրդովմունքից հետո Ադրբեջանը հրաժարվել է այս ծրագրից, իսկ արդեն մարտի ամսին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի քաղաքականությունը»,-ասված է զեկույցում։

--00—ՅՄ