Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

photo_2023-01-20_14-36-37

Հունվարի 20-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

նհգֆռհնֆգ

Պարզվել է, որ բախվել  են «Mercedes 124» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1948 թ.) և «Zil 131» ( վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Ա․ Բ․-ն, (ծնված 1948 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1955 թ.)  հոսպիտալացվել են Դիլիջանի հիվանդանոց, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

գվռգբդռգբվդսռ

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազաբալոնների փականները:

--00—ՅՄ