Բանտի աշխատակիցները կանխել են ջրի պոլիէթիլենային շշով թմրանյութին նմանվող զանգվածի մուտքը ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

նկար

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկում ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձ Ա. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Զննությամբ հանձնուքում առկա մեկ լիտր տարողությամբ ջրի պոլիէթիլենային շշում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող կասկածելի զանգված:

--00—ԼՄ