Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

3aa8b112-f81f-4603-a1fa-db00692499e3

Արցախի քաղաքաշինության նախարարության տվյալներով շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, ինչը պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք մեծամասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Գույքագրվել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակներ, սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում առկա չնչին ռեսուրսների սպառումից հետո, ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները։

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախցիներ մնացել են առանց կացարանի և մինչ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը ընթանում էին լայնածավալ շինարարական աշխատանքներ` հիմնականում բռնի տեղահանված անձանց կացարանով ապահովելու նպատակով։

--00—ՅՄ