Սուբուտեքս իրացրած տղամարդը ձերբակալվեց․ Աշտարակի քրեական հետախույզների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Փետրվարի 6-ին Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացվել ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ: Նրանք տեղեկությունն իրացրին՝ համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների, Նաիրիի բաժնի ոստիկանների և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերվեց, ձերբակալվեց և Նաիրիի բաժին տեղափոխվեց 61-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին սուբուտեքսի հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և այլն: Իրավապահներն արդեն տեղյակ էին, թե նա ումից էր ձեռք բերել սուբուտեքսը։ Երկու ժամ անց հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաև իրացնողը։

Նոր Հաճնի 45-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ, մարիխուանայի նմանվող զանգվածներ, «B8» գրառմամբ հաբեր ու ծալովի դանակ: Ձերբակալվածի հայտնածով՝ զանգվածները թմրանյութ են, իսկ հաբերը՝ սուբոտեքս, որոնք պետք է վաճառեր:

Փետրվարի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց Նոր Հաճնի բնակչի տունը: Հայտնաբերվեցին ընդհանուր 60 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, գլանակներ, կաթուցիչներ, կանեփի սերմեր, դեղահաբեր և այլն: Իրավապահները խուզարկեցին նաև նրա ավտոմեքենան՝ հայտնաբերելով սուբուտեքսի 52 հաբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

--00—ԶՀ