Ֆինլանդիայի նախագահը վստահ է, որ երկիրը ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1552521420_0_1086_2047_2237_1920x0_80_0_0_93e49dd35160956f43a216f60de094c9

Ֆինլանդիան և Շվեդիան մինչև հուլիս կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամներ, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։

Նրա կարծիքով՝ երկու երկրները կմասնակցեն հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

«Եթե չստացվի մինչև ամառ, դա էլ ավելի կասկածելի կդարձնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ողջ գործընթացը»,-ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան որոշել են անդամակցել ՆԱՏՕ-ին անցած տարվա մայիսին՝ Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ գործողությունների ֆոնին: Նրանց հայտերը հավանության են արժանացել դաշինքի 30 երկրներից 28-ը՝ բացառությամբ Հունգարիայի և Թուրքիայի։

Անկարան անդամակցության վավերացումը կապում է Ստոկհոլմի և Հելսինկիի կողմից եռակողմ հուշագրում արձանագրված պարտավորությունների կատարման հետ, որը երկրները ստորագրեցին ամռանը։

--00—ՅՄ