Փաշինյանի հետ զուգահեռ Մյունխենում է նաև Ալիևը. այս պահին հանդիպում նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

aa

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զուգահեռ Մյունխենում անվտանգության համաժողովին է մասնակցում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ինչպես հայտնեցին 24News-ին կառավարության լրատվական ծառայությունից, «այս պահին Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին տեղեկատվություն չկա»։

Փաշինյանի հետ միասին Մյունխեն են մեկնել նաև նրա տիկին Աննա Հակոբյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու այլ պաշտոնատար անձինք։ Փաշինյանի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում չի ծրագրվում, սակայն կան պլանավորված բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։

Հինգշաբթի ուշ երեկոյան վարչապետը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։

--00—ԱՊ