Փաշինյանը խաղաղություն է մուրում, փորձում է ժողովրդին համոզել, որ այլ տարբերակ չկա․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Իշխանության քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ այսօր Հայաստանի փաստացի ղեկավարը խաղաղություն է մուրում, փորձում է ժողովրդին համոզել, որ այլ տարբերակ չկա։ Այս մասին այսօր «Ղարաբաղյան պրոֆիլ» շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Խաղաղության օրակարգին դեմ խոսելը անլրջություն է, որևէ նորմալ մարդ չի կարող խոսել այդ օրակարգի դեմ, բայց մենք բոլորս պետք է հասկանանք՝ ի՞նչ գին ենք վճարելու այդ խաղաղության դիմաց։ Այդ գինը վճարելու են ոչ թե այսօրվա կառավարիչները, այլ մենք բոլորս»,- իր խոսքում ընդգծեց Արթուր Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ