Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ողջունել է Եվրոպական Միության առաքելության մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

l-0x0wh-786x458z-1 (1).jpeg

Գերմանիան ողջունում է Հայաստանում Եվրոպական Միության առաքելության մեկնարկը՝ հայտնել են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։

«Գերմանիան աջակցում է առաքելությանը՝ զգալի թվով գերմանացի անդամների և առաքելության ղեկավարի մասնակցությամբ։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կարևոր քայլ է Հարավային Կովկասում վստահության, կայունության և նորմալացման խթանման ճանապարհին և կոչված է բարելավել սահմանային տարածաշրջանում բնակչության անվտանգությունը»,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։

--00—ԶՀ