Հայաստանն ընդունվել է Hotelstars հյուրանոցների դասակարգման միություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

hsu_press_release_kriterienkatalog_01.thumb_.jpg

Հայաստանը միաձայն ընդունվել է Hotelstars հյուրանոցների դասակարգման միություն (Hotelstars Union/ HSU): Այս մասին հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։

«Hotelstars միությունն իր 5-րդ ընդհանուր ժողովի կապակցությամբ ընդունել է ևս մեկ նոր անդամի։

Հայաստանը կմասնակցի միության հանդիպումներին, խորը պատկերացում կկազմի եվրոպական ներդաշնակեցված հյուրանոցների դասակարգման մասին և կկարողանա ակտիվորեն մասնակցել մասնագիտական քննարկումներին:

«Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանին եվրոպական աստղերի ընտանիքում և ուրախ ենք, որ այս կերպ կարող ենք ընդլայնել մեր ազդեցության ոլորտը։ Տպավորիչ է այն համբավը, որ այժմ վայելում է HSU համակարգը Եվրոպայի սահմաններից դուրս: Դա մեզ ուժեղացնում է մի փուլում, երբ մենք զբաղված ենք չափանիշների կատալոգի վերանայմամբ, որը մենք նախաձեռնել ենք ընդհանուր ժողովում», - ընդգծել է HSU նախագահ Մարկուս Լյութեն:

Տեղեկություն. HSU-ն հիմնադրվել է 2009 թվականին, կենտրոնակայանը՝ Բրյուսել։ Այն դասակարգում է հյուրանոցները 1-ից մինչև 5 հյուրանոցային աստղերի կատեգորիաներում եվրոպական 21 երկրներում՝ հիմնվելով չափանիշների միասնական կատալոգի վրա»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

--00—ԶՀ