Փրկարարները 3 մարզերում արգելափակումից դուրս են բերել 5 տրասպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

Փետրվարի 23-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Ամասիա գյուղում և Արագածոտնի մարզի Արագած գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

--00—ԼՄ