Ապարան-Սպիտակ ճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 80 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

779b (1).jpg

Մարտի 24-ին, ժամը 10։09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 12։13-ի դրությամբ փրկարարներն Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա, 130 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն և կարգավորել ճանապարհի երթևեկությունը։
--00—ՀԶ