Շիրակի մարզպետը քաղաքացիների է ընդունել, լսել նրանց խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին ներկա են գտնվել մարզպետարանի պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետին դիմել են տարբեր հարցերով՝ բնակարանային, զբաղվածության, առողջական, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ֆինանսական աջակցության և անձնական։

Մարզպետը լսել է քաղաքացիներին, բարձրացրած հարցերին տվել պարզաբանումներ, առաջարկվել են համապատասխան լուծումներ։

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները մի շարք հարցեր կուսումնասիրեն առավել հանգամանորեն։ 

Նշենք, որ, պլանավորված ընդունելություններից զատ, անհրաժեշտության դեպքում Մուշեղ Մուրադյանն արտահերթ հանդիպել է քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները, լիազորությունների սահմաններում աջակցել նրանց։

--00—ԼՄ