ՌԴ ԱԳ նախարարը ֆիքսում է, որ եռակողմ հայտարարությամբ «Լաչինի միջանցքում» անցակետեր նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

տիգրան աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բաքվում ՌԴ ԱԳ նախարարը ֆիքսում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն Արցախին կապող «Լաչինի միջանցքում» ադրբեջանական անցակետեր նախատեսված չեն, սակայն ոչ պակաս ուշագրավ է այս հայտարարության շարունակությունը:

Լավրովը հավելում է, որ կա հնարավորություն` տեխնիկական միջոցներով վերացնել կասկածները, որոնք առկա են առ այն, որ միջանցքն ըստ նշանակության չի գործում:

Սա ամենայն հավանականությամբ վերաբերում է Ադրբեջանի այն մեղադրանքներին, թե իբր ՀՀ-ից Արցախ զինամթերք և, մասնավորապես, ականներ են տեղափոխվել Արցախ, ինչը չի համապասխանում իրականությանը:

Ինչ վերաբերվում է ռուս դիվանագետի՝ ադրբեջանական կասկածները վերացնելուն ուղղված տեխնիկական միջոցների հնարավոր իրացմանը, ապա սա էլ, ըստ էության, վերաբերում է ադրբեջանցիների այն նախապայմանին, որը նախատեսում է միջանցքում տեխնիկական վերազինում անել` ռենտգեն տեղակայել և ՀՀ-ից Արցախ բեռնափոխադրումը վերահսկել»:

--00—ԼՄ