Քաղաքացին սպառնացել է ցած նետվել Շահումյան փողոցի շենքի տանիքից, ԱԻՆ հոգեբաններն օգնել են նրան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

տանիք

Մարտի 4-ին՝ ժամը 16:26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շահումյան փողոցի շենքերից մեկի տանիքից. անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հոգեբանական բաժնի հրահանգիչը քաղաքացուն (Խ. Հ., ծնված 1982 թ.) ցուցաբերել է համապատասխան օգնություն: 

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ուղեկցել են տուն:

--00—ԼՄ