Մարտի 8-ի դրությամբ ՀՀ-ում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի, 18-ը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

measles.jpg

Մարտի 8-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։

Նրանցից 18-ը հոսպիտալացված են, 14-ը չեն հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս են գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:

39 վարակվածից 36-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով:

--00—ԶՀ