ՀՀ քաղաքացիները Վրաստանում 88 հողատարածք են գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

shutterstock_1970998805-1-1-630x470-1

Անցյալ տարվա 6 ամսվա ընթացքում՝ ապրիլի 20-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա 1720 քաղաքացիներ Վրաստանում գրանցել են 1956 ոչ գյուղատնտեսական հողատարածքներ, որոնցից 950-ը պատկանում են Ռուսաստանի 874 քաղաքացիների։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Interpressnews.ge-ին արդարադատության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն, երկրորդ տեղում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են. 69 ՀՀ քաղաքացի գրանցել է 88 հողատարածք։ Գերմանիայի 73 քաղաքացի նշված ժամանակահատվածում Վրաստանում գրանցել է 84 հողատարածք, իսկ Ադրբեջանի 63 քաղաքացի գրանցել է 57 հողատարածք:

--00—ՅՄ