ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները ծանոթացել են զորամասի պատմությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

կցորդներ

Մարտի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան  ուսումնական կենտրոն: Տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին:

կցորդներ

Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային:

--00—ՍՊ