ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից։
Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։
Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։
--00—ՅՄ