Սևան համայնքում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 92 ծնունդ, 101 մահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

1108266

Սեւանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սեւանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են 2023 թվականի ապրիլ ամսվա եւ  1-ին եռամսյակի վիճակագրական տվյալները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  համաձայն ստացված ամփոփագրերի,  այս տարվա մարտ ամսին Սեւան համայնքում կատարվել է ծննդյան 41 գրանցում Գրանցված 41 ծննդից 28-ը տղա են, 13-ը` աղջիկ:

Սեւան քաղաքում մարտ ամսին գրանցվել է 21, Լճաշեն բնակավայրում՝ 6, Դդմաշեն բնակավայրում՝ 1, Ծովագյուղ բնակավայրում՝ 6, Վարսեր բնակավայրում` 2, Զովաբեր բնակավայրում` 4, Գեղամավան բնակավայրում` 1 ծնունդ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ