Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

36717695_0_57_1100_676_600x0_80_0_0_d9b27286946b707d3229246e4dc9f424

Երևանի Մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ ժամը 17։15-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։

«Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 6,5  րոպե է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գնացքի տեխնիկական խափանման պատճառով մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։

--00—ՅՄ