Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Սերգեյ Շոյգուին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

305a12b7-238c-4e20-8228-4f075e928308.jpg

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Մինսկում հանդիպման ժամանակ քննարկել է մարտական ​​պատրաստության և համատեղ դաշնակցային խմբի համակարգման հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է БелТА գործակալությունը։

Համապատասխան խմբավորման կազմում կան նաև ռուսաստանցի զինծառայողներ, որոնք գտնվում են Բելառուսի տարածքում։

«Շնորհակալ եմ ձեզ, որ բոլոր դժվարություններով հանդերձ դուք այստեղ պահում եք մի քանի հազար ռուսաստանցի զինծառայողների: Մենք, որքանով անհրաժեշտ է, միացել ենք այդ գործընթացին: Եվ ձեր սպաների հետ միասին պատրաստում ենք այդ տղաներին, իրականացնում ենք մարտական ​​ներդաշնակեցում», - ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն շեշտել է ուժերը չթուլացնելու կարևորությունը:

 «Պատրաստում ենք այնպես, ինչպես հարկն է: Որովհետև այստեղ չպետք է թուլացնենք ուժերը: Դուք տեսնում եք, որ լեհերը, լիտվացիները սկսել են շարժվել մեր ուղղությամբ: Ուստի սա լավ օժանդակություն և նեցուկ է բելառուսական բանակի համար, որն արևմտյան թևում պաշտպանում է Միութենական պետությունը», - հավելել է Բելառուսի նախագահը:

Իր հերթին Շոյգուն ասել է, որ կողմերը կարող են քննարկել զորքերի համատեղ խմբավորման «շրջանակների ընդլայնման» հարցերը:

«Իրոք, այստեղ բավականին մեծ խմբավորում կա: Եվ, իհարկե, այսօր մենք կքննարկենք դրա հետագա մնալու, նախապատրաստման և, հավանաբար, ընդլայնման բոլոր հարցերը, որոնք դուք քննարկել եք (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Վլադիմիրի (Պուտինի) հետ», - ասել է Շոյգուն:

--00—ԶՀ